Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարմա նմասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին>> 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանի հրահանգի 9-րդ կետի 5) ենթակետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ՝ 9, դեմ 0, ձեռնպահ՝ 0
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղի 37-րդ փողոցի թիվ 84/1 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման 100,0քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող և որպես <<անհայտ>> քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասի հետ կապված անճշտության ուղղման համար, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ` ճանաչել Գորիս համայնքի սեփականություն:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|