Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
- 2025 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Հարթաշեն գյուղի 9-րդ փողոցի թիվ 4 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,06569հա հողատարածքը (ծածկ. 09-055-0115-0015)՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 700 ՀՀ դրամ:
2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Խնձորեսկ գյուղի 12-րդ փողոցի թիվ 18 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,03025հա հողատարածքը (ծածկ. 09-045-0059-0013)՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 2000 ՀՀ դրամ:
3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Քարահունջ գյուղի 12-րդ փողոցի թիվ 8/1 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0.03997հա հողատարածքը (ծածկ. 09-110-0002-0089)՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1000 ՀՀ դրամ:
4) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Գ․Նժդեհի փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0.2826հա հողատարածքը (ծածկ. 09-003-0041-0061)՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1500 ՀՀ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել նախատեսված հողամասերի աճուրդի կազմակերպումը և իրականացումը: