Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2022 թվականի հունիսի 16-ի N`Կ-16062022-09-0126 որոշումը
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Վանքի տափ թաղամաս թիվ 12/25 հասցեում Արտակ Գալստյանի կողմից 0.00597 հեկտար հողատարածքի վրա ինքնակամ կառուցված 59.7քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակն օրինական ճանաչելու, համայնքի սեփականություն համարելու, հողատարածքի գործառնական նշանակությունը փոխելու մասին» թիվ 375-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) « 12/25 » թիվը փոխարինել « 12/52 » թվով:
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: