Այսօր: Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 37
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԻՆԵ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում կատարվող փոփոխությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին՝ դրանք օրենքով սահմանված կարգով հաստատելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանարպետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկի փոփոխությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

5. Սույն որոշումը ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափը հաստատելու և Հայաստանի Հանարապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 106-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 71-Ա որոշումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԻՆԵ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(28.50 Կբ)
(25.51 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner