Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
- 2022 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Վ.Մամիկոնյան փողոցի թիվ 168/18 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,00654հա հողամասը (ծածկ. 09-003-0220-0100), ավտոկայանատեղի կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3200 ՀՀ դրամ:
2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Վանքի տափ թաղամասի թիվ 34 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,08հա հողամասը (ծածկ. 09-003-0209-0068), ավտոկայանատեղի կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3200 ՀՀ դրամ:
3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ գյուղի 15-րդ փողոցի թիվ 8/10 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0,14հա հողամասը (ծածկ. 09-024-0218-0026), սպասարկման տաղավար կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1000 ՀՀ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել նախատեսված հողամասերի աճուրդի կազմակերպումը և իրականացումը: