|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 հունվարի 2022 թվականի N 09-Ա |
ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ Հ.ԹՈՒՄԱՆՅԱՆ 2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.07000ՀԱ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներով, համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 1328-Ն, հաշվի առնելով, որ Գորիս քաղաքի Օրբելյանների փողոցում գտնվող բնակելի տան տնամերձ հողամասը համապատասխանում է Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2), 3) ենթակետերով սահմանված պահանջներին և այն, որ հողամասն ընգրկված չէ 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, չի հակասում քաղաքաշինական նորմերին և որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, և Գագիկ Հարությունյանի 202 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 5594 դիմումը
- Գորիս քաղաքի Հ.Թումանյան 2/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գագիկ Հարությունյանի /ծնված 17.12.1972թ./ իրավունքը վերականգնել բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.07000 հա մակերեսով հողամասի չափով:
- Սահմանազատված 0.0700հա մակերեսով հողամասի վրա գտնվող 675.8քմ մակերեսով բնակելի տունը համարել նրա սեփականությունը:
- Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետականգրանցման:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՐՏՅՈՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(932.60 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|