Այսօր: Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 նոյեմբերի 2025 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի   35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  ՀՀ օրենսգրքի 8-րդ, 154-րդ և 2191  հոդվածներով, ՀՀ սահմանադրության 73 հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածի 1-ին մասով, հետազոտելով  ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի 120/1 հասցեի բնակիչ` Ռուբիկ Գրիգորյանի (ծնված` 30.08.1957թ., AU0320849, տրված` 16.06.2021թ., 032-ի կողմից, հաշվառված է ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք, գ. Որոտան 2 փողոց, շենք 7, բն. 13 հասցեում) կողմից  կատարված  վարչական իրավախախտման վերաբերյալ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և  կոմունալ  տնտեսության  բաժնի   աշխատակիցների կողմից 2025 թվականի հոկտեմբերի 24-ին  կազմված  արձանագրությունը և կից նյութերը, պարզեցի` ՀՀ Սյունիքի մարզի  Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի 120/1 հասցեի բնակիչ` Ռուբիկ Գրիգորյանը Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 120/1 հասցեում՝ սեփականության իրավունքով Գորիս համայնքին պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցել է հյուրանոց, այսինքն կատարել է արարք,  որն  առաջացնում  է  պատասխանատվություն  «Վարչական  իրավախախտումների  վերաբերյալ»  ՀՀ  օրենսգրքի  154-րդ  հոդվածի  1-ին  մասի  3-րդ   կետով:  Հաշվի առնելով, որ Ռուբիկ Գրիգորյանը իրավախախտում կատարել է մինչև  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի ուժի մեջ մտնելը՝ 06․01․2022թ-ը, ապա  նրա նկատմամբ պետք է կիրառել օրենսգրքի նախկին խմբագրությամբ գործող 154 հոդվածով նախատեսված պատասխանատվությունը։ Նկատի ունենալով, որ Ռուբիկ Գրիգորյանի արարքը վարչական իրավախախտում է՝ նախատեսված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ  հոդվածի 1-ին մասի 3-րդ  կետով, ինչպես նաև ապահովելով փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը

1. Ռուբիկ Գրիգորյանին ենթարկել վարչական պատասխանատվության, նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ, տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, այն է՝ 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

2. Ռուբիկ Գրիգորյանի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ Գորիսի համայնքապետարանի 900285125150 հաշվեհամարին և վճարման անդորրագիրը ներկայացվի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմին:

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում օրենքով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ արդարադատության նախարարության  հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով: 

4. Որոշման պատճենը 3 օրվա ընթացքում հանձնել Ռուբիկ Գրիգորյանին: 

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշումը սահմանված կարգով Ռուբիկ Գրիգորյանին հանձնելու օրվանից հետո: 

6. Սույն որոշման դեմ գանգատ կարող է տրվել որոշումը սահմանված կարգով հանձնելու օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՆՈՆՆԱ ՏԱՏԻՆՑՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner