Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 629-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 օգոստոսի 2022 թվականի N 629-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԶՈՀՐԱԲ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՎՏՈՏՆԱԿ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածով, 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի ա) ենթակետով, Գորիս համայնքի ավագանու 2009 թվականի փետրվարի 27-ի թիվ 19-Ա որոշմամբ, և հաշվի առնելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի բնակիչ Զոհրաբ Կարապետյանի 2021 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 4242 դիմումը

  1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Վանքի տափ թաղամասի թիվ 17/10 հասցեի՝ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասում գտնվող 0,00198հա (վկ.N16052022-09-0032, ծածկագիր`09-003-0214-0049) հողատարածքը ավտոտնակ կառուցելու համար՝ կառուցապատման իրավունքով հատկացնել Զոհրաբ Կարապետյանին՝ պայմանագրի կնքման օրվանից 10/տասը/ տարի ժամկետով, 1քմ տարեկան վարձավճար սահմանել 400դրամ:
  2. Սահմանել, որ Զոհրաբ Կարապետյանը պարտավոր է ավտոտնակի շին. մոնտաժային աշխատանքները սկսել համայնքապետարանի կողմից նախագծային փաստաթղթերը համաձայնեցնելուց, շինարարության թույլտվություն ստանալուց հետո և շինարարությունը սկսելուց առաջ 3 օրվա ընթացքում տեղեկացնել համայնքի ղեկավարին` համաձայն N5 ձևի:
  3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(798.20 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 68

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner