|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com,  goris.syuniq@mta.gov.am
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 31  մայիսի  2018 թվականի N 39-Ա
 | 
| ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՏԱՔՍԻՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
 | 
| 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով, 18-րդ հոդվածի 29-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ավագանու անդամների առաջարկությունը,  որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 11, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 3 
Հաշվի առնելով քաղաքի պատմական կենտրոնում տրանսպորտի ծանրաբենվածությունը՝ տալ համաձայնություն տարերայնորեն տեղակայված տաքսիների կայանատեղիները տեղափոխել առավել պասիվ ճանապարհների վրա՝ ապահովելով անվտանգ երթևեկությունը քաղաքի պատմական կենտրոնում համաձայն առաջարկի 
Անկախության փողոց- <<Վեոն Արմենիա>> ադմինիստրատիվ շենքի հարակից տարածքից դեպի Զ.Անդրանիկի փողոցի խաչմերուկ՝ 20մ երկարությամբ:Գ.Աշոտի փողոց - Մաշտոցի փողոցի խաչմերուկից դեպի Օրբելյանների փողոց՝ 20մ երկարությամբ:Կոմիտասի փողոց - Սյունիք փողոցի խաչմերուկում՝ քաղաքային զբոսայգու հարակից ազատ տարածքում:Կոմիտասի փողոց - Մաշտոցի փողոցի խաչմերուկից դեպի Օրբելյանների փողոց՝ 30մ երկարությամբ: 2.  Համայքի ղեկավարին՝ որոշման 1-ին կետից բխող գործառույթները իրականացնել ըստ քաղաքաշինական նորմերի համապատասխան: | 
| 
 | Կողմ -11  ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԱՂԱՋԱՆՅԱՆ ԷՐԻԿ ԱՐԶԱՆՅԱՆ ԼՅՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ ԴՈԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԵՆ ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0  | Ձեռնպահ -3  ԱԿԼՈՒՆՑ ՌՈՒՍՏԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱՐԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
 
 
 
 | 
|  | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |