Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, 688-րդ հոդվածի 1-ին մասով, 689-րդ հոդվածով, հիմք ընդունելով «ՀիմնաՏավուշ» Զարգացման Հիմնադրամի ներկայացուցիչ Ներսես Շադունցի 2023 թվականի դեկտեմբեր 12-ի դիմումը․
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի (վկ.` 1135304) 2-րդ հարկից (համաձայն սխեմայի) 15.7քմ ընդհանուր մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով, 3 (երեք) տարի ժամկետով տրամադրել <<ՀիմնաՏավուշ>> Զարգացման Հիմնադրամին:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|