Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանը,
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար 2025 թվականի օգոստոսի 7-ին նշանակել մրցույթ հետևյալ պաշտոնների համար`
1) «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն,
2) «Գորիս քաղաքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն,
3) Գոորիս համայնքի «Քարահունջի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն,
4) Գորիս համայնքի «Ներքին Խնձորեսկի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպություննների տնօրենների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթների հայտարարության տեքստը` համաձայն հավելվածի:
3. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: