|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 հոկտեմբերի 2024 թվականի N 1266-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈԻՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ Գ․ ԳԱԼՍՏՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 62/42 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑՎԱԾ 33․3ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՈՒ 38․7ՔՄ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ, 0.00388ՀԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԱԼՅՈՆԱ ՎԱՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2 կետով, 35-րդ կետի դ) ենթակետով, Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետով, հիմք ընդունելով Գորիս համայնքի ավագանու 2016 թվականի ապրիլի 15-ի թիվ 15-Ա որոշման դրույթները, և քննության առնելով Գորիս քաղաքի բնակիչ Ալյոնա Վանյանի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի դիմումը
- Գորիս քաղաքի Գ․ Գալստյան փողոցի թիվ 62/42 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման գոտում՝ Ալյոնա Վանյանի կողմից ինքնակամ կառուցված, օրինականացված և համայնքային սեփականություն գրանցված (վկ. N21102024-09-0019) 33.3քմ արտաքին /25.0քմ ներքին/ մակերեսով ավտոտնակը`(33.3x1209=40300) քառասուն հազար երեք հարյուր ՀՀ դրամով, 38.7քմ արտաքին /34.1քմ ներքին/ մակերեսով օժանդակ շինությունը (38.7x2418=93600) իննսուներեք հազար վեց հարյուր ՀՀ դրամով, և 0.00388հա մակերեսով սպասարկման հողատարածքը (38.8x1221=47400) քառասունյոթ հազար չորս հարյուր ՀՀ դրամով՝ ուղղակի վաճառքի միջոցով օտարել Ալյոնա Վանյանին:
-
Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(899.12 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|