Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով 1-ին մասի 21-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63–րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ/ ենթակետով, հինք ընդունելով Արամ Առաքելյանի դիմում-խնդրանքը
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Ա.Բակունցի փողոցի թիվ 1/4 հասցեում Արամ Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան հարակից Ա.Բակունցի փողոցի թիվ 1/8 հասցեի (կադաստրային ծածկ. 09-003-0046-0016) համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության «բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության 0,00332հա հողատարածքը բնակելի տան ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արամ Առաքելյանին 147500 (մեկ հարյուր քառասունյոթ հազար հինգ հարյուր) դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|