Այսօր: Չորեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 հոկտեմբերի 2025 թ.

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ Ա․ ՍԱԹՅԱՆ ՓՈՂՈՂԻ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.07 ՀԵԿՏԱՐ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԹՈՒՐ ԱՍԼԱՆՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՆՐԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով,  «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով, համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 1328-Ն,  հիմք ընդոընելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը, հաշվի առնելով, որ Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գորիս գյուղի փողոց թիվ 31/1 հասցեի բնակելի տան տնամերձ հողամասը համապատասխանում է Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2), 3) ենթակետերով սահմանված պահանջներին և այն, որ հողամասն ընգրկված չէ 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, չի հակասում քաղաքաշինական նորմերին և որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ՀՀ ԿԿ գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների վերաբերյալ 2025 թվականի սեպտեբերի 4-ի N ԱՏ-04092025-09-0677 տեղեկանքը և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ Գորիսի ներկայացուցչության 2025 թվականի օգոստոսի 26-ի գր-443 գրությունը և Գորիս համայնքի Գորիս քաղաքի բնակիչ Արթուր Ասլանյանի 2025 հոկտեմբերի 13-ի դիմումը

  1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Ա․ Սաթյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 12 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արթուր Ազիզի Ասլանյանի /ծնված 16․02․1962թ․/ իրավունքը վերականգնել 27,7քմ մակերեսով բնակելի տան ու  դրանց զբաղեցրած և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված  0.04հա մակերեսով հողամասի նկատմամբ և համարել նրա սեփականությունը: 
  2. Սույն որոշման 1-ին կետերով Արթուր Ասլանյանին պատկանող՝ բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական հողամասին կից ավել օգտագործվող` 0,03հա սահմանազատված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը համարել Արթուր Ասլանյանի սեփականությունը, ով տիրապետում է այդ գույքը` որպես սեփական գույք:
  3. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Ա․ Սաթյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 12 հասցեում գտնվող  բնակավայրերի նշանակության ընդհանուր 0,07հա մակերեսով հողամասի 0,0142հա այլ հողատեսքի գործառնական նշանակության հողատարածքը փոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
  4. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետականգրանցման:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner