Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 161-Ն որոշումը և անհատ ձեռնարկատեր Սամվել Ղուլունցի (ՀՎՀՀ 77900152) ոգելից խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու մասին հայտը
1.Բավարարել անհատ ձեռնարկատեր Սամվել Ղուլունցի կողմից 2023 թվականի համար ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 155/2 հասցեում գտնվող առևտրի սրահում, ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու հայտը:
2.Աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին`երեք օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: