Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ, 50-րդ, 51-րդ կետերով և հիմք ընդունելով Գորիս համայնքի բնակիչ Սվետլաննա Հայրապետյանի 2024 թվականի սեպտեմբերի 5-ի դիմումը
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ գյուղում գտնվող 0,16հա մակերեսով հողամասին /կադաստրային ծածկ. 09-110-0038-0013/, հողամասի վրա առկա բնակելի տանը, անասնաշենքին և խոտանոցին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք, գյուղ Քարահունջ, 11-րդ փողոց, 44/1 բնակելի տուն, ծածկագիր՝ 09132BVBHSCL:
- Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
|