Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Գորիսի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 14-ի թիվ 31-Ա որոշումը և հաշվի առնելով աճուրդի կազմակերպչի 2025 թվականի ապրիլի 22-ի «Շարժական գույքը աճուրդով վաճառելու մասին» թիվ 2 արձանագրությունը,
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող VAZ 21214-120-20 մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 921 LL 70, սեփականության վկայական՝ N 14XX048845, թողարկման տարեթիվը՝ 2006թ.) 700000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթած մասնակից` Լիանա Երվանդի Հայրումյանին (անձնագիր AS0637800, տրված 04.06.2019թ., 032-ից) այսուհետ` Գնորդ:
2. Սահմանել, որ Գնորդը պարտավոր է աճուրդը կայանալուց հետո 10-օրյա ժամկետում գույքի սակարկության արդյունքում ձևավորված գինը՝ 700000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ վճարել Գորիս համայնքի բյուջեի N 900285125523 գանձապետական հաշվին:
3. Լիազորել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետի տեղակալ Վահե Պողոսյանին գույքի համար ձևավորված գինը վճարելուց հետո, 2-օրյա ժամկետում Գորիսի համայնքի ղեկավարի անունից Գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր:
4. Նախազգուշացնել Գնորդին, որ գույքի օտարման պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` 15-օրյա ժամկետում պետական գրանցման:
5. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: