Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 46-րդ հոդվածով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Մեծ Հայք» պարային դպրոցի գեղարվեստական ղեկավար Համլետ Իսախանյանի 2025 թվականի ապրիլի 30-դիմումը`
1․ Ապահովել 2025 թվականի մայիսի 10-11-ը Գորիս համայնքի «Մեծ Հայք» պարային դպրոցի 20 մասնակիցների ուղևորափոխադրումը՝ Գորիս- Գյումրի- Գորիս ուղղությամբ` Գյումրի քաղաքում կազմակերպվող «Շիրակի էսքիզներ» մրցույթ-փառատոնին մասնակցելու նպատակով:
2. Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը։