Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 164-Ա որոշումը
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող VAZ 21214 մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 502 CR 61, սեփականության վկայական՝ N 14YY678214, թողարկման տարեթիվը՝ 2004թ.) նվիրաբերել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով աշխատակիցների կողմից բնակավայրեր այցելելու համար։
2. Լիազորել Գորիսի համայնքապետարանի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետի տեղակալ Վահե Պողոսյանին, Գորիսի համայնքի ղեկավարի անունից ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր և իրականացնել գույքի հանձնման–ընդունման աշխատանքներ։
3. Պայմանագրի կնքման, դրանից բխող գույքի իրավունքի պետական գրանցման և տեղափոխման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին։