Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2025թվականի հունիսի 23-ի N 81-Ա որոշումը
1. Ամբողջությամբ դադարեցնել Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) հետագա աշխատանքների կազմակերպումը Գորիս քաղաքի Գուսան Աշոտի փողոցի թիվ 24/4/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող շենքում՝ մինչև շենքի մասով հայտնաբերված համապատասխան խնդիրների լուծումը։
2. Հաշվի առնելով այն, որ համայնքը ներկայումս չունի համայնքային սեփականություն հանդիսացող այլ շենք՝ Կազմակերպության հետագա գործունեությունն իրականացնելու համար վարձակալել Գորիս քաղաքի Օրբելյանների 18/2 հասցեում (կադաստրային ծածկագիր՝ 09-003-0077-0013) գտնվող 270,7 քմ մակերեսով բնակելի տունը 6(վեց) ամիս ժամկետով՝ Կազմակերպության աշխատանքները կազմակերպելու նպատակով:
3. Ամսական վարձավճարը՝ 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)։
4. Հանձնարարել Կազմակերպության տնօրենի պարտականությունները կատարողին՝ Կազմակերպության անունից՝ որպես վարձակալ, Լենդրուշ Լենդրուշյանի և Արմեն Լենդրոշյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր։
5. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։