Այսօր: Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 հուլիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԿՆԵՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,0575 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՎԱՐԴԱՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63–րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով  և 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ,  Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ/ ենթակետով, հիմք ընդունելով Գորիս համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի  23-ի թիվ 70-Ա որոշումը և Վարդան Արզումանյանի 2024 թվականի նոյեմբերի 22-ի դիմում-խնդրանքը

 
  1. Գորիս համայնքի Ակներ գյուղի 15-րդ փողոցի թիվ 10 հասցեում Վարդան Արզումանյանին սեփականության իրավունքով պատկանող  անասնապահական համալիրի և հողատարածքի ընդլայնման համար, հողամասին կից գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 0,0575հա  (կադաստրային ծածկ. 09-024-0217-0075) գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկության միջոցով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Վարդան Արզումանյանին 51900 (հիսունմեկ հազար ինը հարյուր) ՀՀ դրամ կադաստրային արժեքով:
  2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՄԵՐԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner