Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասով, 64-րդ հոդվածով և 65-րդ հոդվածի 2-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
1. . Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի 2020 թվականի ապրիլի 17-ի՝ «Սյունիքի մարզի «Գորիսի Գ.Պարոնյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Շ. Ազնավուրի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ միացման ձևով վերակազմակերպելու մասին» թիվ 199- Ա որոշումը:
2. Հաստատել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Շ. Ազնավուրի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: