Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Արևիկ Ղուկասյանի 16.07.2018թ. թիվ 1827դիմումը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Ավանգարդ փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող արտադպրոցական կենտրոնի շենքից (վկ.`27042015-09-0029 , կադ. համ.՝09-003-0231-0005-001) (համաձայն սխեմայի) 86.7քմ ընդհանուր մակերեսով տարածքը /1քմ տարածքի տարեկան վարձավճար սահմանելով 6000 ՀՀ դրամ/ և հարակից 48.5քմ հողատարածքը /1քմ հողատարածքի տարեկան վարձավճար սահմանելով 400 ՀՀ դրամ/ 5/հինգ/ տարի ժամկետով, հատկացնել Արևիկ Ղուկասյանին քաղաքացիների և հյուրերի հանգիստը կազմակերպելու համար:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|