Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով 1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Գորիս համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 131-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն կից հավելվածների:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |