Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2024թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 46-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 ապրիլի 2022 թվականի N 46-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՇՏՈՑԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵԻ ԹԻՎ 2 ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻՑ «ԱՌԱՆՑՔ» ՍՊԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 67-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Առանցք» ՍՊԸ-ի տնօրենի 2022 թվականի մարտի 24-ի դիմումը

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Մաշտոցի փողոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի (վկ.` 1135304, կոդ. համ.` 09-003.2-1) 2-րդ հարկից (համաձայն սխեմայի) 94,3քմ ընդհանուր մակերեսով տարածքը վարձակալությամբ տրամադրել <<Առանցք>> ՍՊԸ-ին՝ 5 (հինգ) տարի ժամկետով:

2.Տարածքի վարձակալության վճարի չափ սահմանել 1 քմ-ի համար տարեկան 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ:

3.Ուժը կորցրած ճանաչել Գորիս համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 18-ի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքից <<Ար-Գրուպ>> սահամանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տարածք հատկացնելու մասին>> N 67-Ա որոշումը:


Կողմ -10

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ԴԻԼԱՆՉՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ

ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ՄԵՆՈՒԱ

ՅՈԼՅԱՆ ԻՐԻՆԱ

ՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՏՈՌՈԶՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -3

ԻՎԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏՅՈՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(667.03 Կբ)
(278.96 Կբ)
(5.49 Կբ)
(1.01 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner