|
ՆԱԽԱԳԻԾ
|
13 մայիսի 2025 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՍԱԹՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 16/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշման 1-ին կետով և հիմք ընդունելով Գորիս քաղաքի բնակիչ Վարդան Վարդազարյանի 2025 թվականի մայիսի 13-ի դիմումը
- Վարդան Վարդազարյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Սաթյան փողոց թիվ 16/3 հասցեի 09-003-0073-0078 կադաստրային ծածկագրով 93,2քմ մակերեսով ավտոտնակի գործառնական նշանակությունը փոխել բնակելի գործառնական նշանակության՝ որպես բնակելի տուն:
- Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ |
|
|
|