Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 63-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143–րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29 թիվ 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հունվարի 26-ի N-2/փ-36 դրական եզրակացությունը
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում կատարել փոփոխություն պաշտպանական կարիքների համար, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 3.59836 հեկտար վարելահողը (կադաստրային ծածկագիր՝ 09-003-0331-0001-ից) փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա:
- Սույն որոշման 1-ին կետով հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված 3.59836 հեկտար հողամասը անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) օտարել Հայաստանի Հանրապետությանը:
- Համայնքի ղեկավարին` ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|