Այսօր: Երեքշաբթի, 31 Հունվարի 2023թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 06.
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 06.


Զեկ. ՆԱՐԵԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 101-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի18-րդ հոդվածի 1-ին մասի  28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով

1․Հաստատել  ՀՀ Սյունիքի մարզի   «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 1),  ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 2),  ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 3),  ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 4),  ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 5),  ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 6),  ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 7),  Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Վերիշենի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 8) . Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Քարահունջի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 9),  Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Խնձորեսկի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 10), «Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 11), «Գորիս համայնքի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 12),  «Գորիս քաղաքի Գ. Աշոտի անվան մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 13),  «Գորիսի Շ. Ազնավուրի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 14),  «Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոց N 1» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 15),  «Սյունիքի մարզի Խնձորեսկի Ա.Սաթունցի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 16),  ,«Գորիսի մանակապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 17), «Գորիս համայնքի բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 18) աշխատակիցների թվաքանակըհաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն 1-18 հավելվածների:

2․ Ուժը կորցրած ճանաչել Գորիս համայնքի ավագանու 2019 թվականի  դեկտեմբերի 26-ի <<ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 101-Ա որոշումը հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱՐԵԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(179.50 Կբ)
(6.67 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner