Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2024թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ծրագիր N 2
 
ԱնվանումՀին Գորիսի Ս․ Հռիփսիմե եկեղեցու շրջակա քարայրերի և Մելիք Օհանի ապարանքի վերականգնման և նպատակային օգտագործման ծրագիր
Նպատակ

   Հին Գորիսը լքվել է 20-րդ դարի սկզբներին և այսօր այն իր կառույցներով ներկայանում է ավերակ մի բնակավայր`
հանդիսանալով պատմահնագիտական արգելոց-թանգարան: Հաշվի առնելով, որ Հին Գորիսը հանդիսանում է քարայր-
կացարաններով միջնադարյան բացառիկ հուշարձանի եզակի օրինակ և գտնվում է բավականին վտանգված վիճակում
(որոշ քարայրներ կանգնած են փլուզման եզրին) առաջարկում ենք իրագործել բնակատեղիի ուսումնասիրման, մասնակի
վերականգնման և բարեկարգման ծրագիր: Դրանց, ինչպես հարկն է, պետք է նախորդեն հնագիտական աշխատանքները:
Ծրագիրը կնպաստի հուշարձանի պահպանմանն ու հանրայնացմանը: Առաջարկ կա նաև քարայրներից մի քանիսը բերել
որոշակի օգտագործման զանազան նպատակներով: Օրինակ, Մելիք Օհանի ապարանքը կարելի է վերածել ժողովրդա-
ազգագրական թանգարանի, այսինքն բերել մոտավորապես այնպիսի տեսքի, ինչպիսին որ այն եղել է նախնական
օգտագործման ժամանակ` վերածելով այն հանգստի սրահի: Դրանով մենք կունենանք հին կացարանի վերակազմություն,
ինչը մեծ հետաքրքրություն կառաջացնի` վերածելով այն բացօթյա թանգարանի: Միաժամանակ որոշ քարայրներ կարող
են դառնալ հուշանվերների տաղավարներ: Բնականաբար հուշարձանի հանդեպ հետաքրքրությունը կարող է նպաստել
զբոսաշրջության զարգացմանը և ապահովել նաև եկամուտներ:

Ժամանակահատված20/12/2013 - 19/03/2016
ԿարգավիՃակԳործողության ժամկետն ավարտված է  Գործողության ժամկետն ավարտված է
Իրականացնող կազմակերպություն(ներ)Երկիր և մշակույթ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար
Բովանդակություն
Առնչվող փաստաթղթեր
Հաշվետվություն(ներ)

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner