Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով 1-ին մասի 21-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63–րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ/ ենթակետով, հիմք ընդունելով Գորիս համայնքի Ակներ գյուղի բնակիչ Սպարտակ Համբարձումյանի 2025 թվականի նոյեմբերի 5-ի դիմում-խնդրանքը
- Գորիս համայնքի Ակներ գյուղի 13-րդ փողոցի թիվ 11/1 հասցեում Սպարտակ Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի կառուցապատման հողատարածքի ընդլայնման համար, հողամասին կից գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող Ակներ գյուղի 13-րդ փողոցի թիվ 3 հասցեի -----հա (կադաստրային ծածկ. 09-024-0002-000) բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկության միջոցով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Սպարտակ Համբարձումյանին 792x --- (մեկ հարյուր իննսունվեց հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|