|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 հոկտեմբերի 2022 թվականի N 122-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԻՇԵՆ ԳՅՈՒՂԻ ՓՈՂՈՑԸ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ, 8-րդ և 18-րդ կետերով, հաշվի առնելով 44-օրյա պատերազմում զոհված Վահան Բաբայանի մոր՝ Հասմիկ Բաբայանի գրավոր խնդրանքը (Գորիսի համայնքապետարանում մուտքագրված 2022 թվականի մայիսի 17-ին N 2318 թվագրմամբ) և նկատի ունենալով այդ նպատակով 2022 թվականի հուլիսի 25-ին անցկացված հանրային լսումը՝
-
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն գյուղի 15-րդ փողոցը անվանակոչել «Վահան Բաբայան» փողոց, համաձայն կից հավելված սխեմայի:
- Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազոր մարմնին՝ անվանակոչման պետական գրանցում իրականացնելու համար:
- Սույն որոշմամբ անվանակոչված փողոցի վերաբերյալ տեղեկություններ տրամադրել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնին, Հայաստանի Հանրապետության Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Գորիսի անձնագրային բաժանմունքին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանմանը:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|
Կողմ -13 ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ ԱՌՈՒՇ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ ԴԻԼԱՆՉՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՄԵՆՈՒԱ ՄԿՐՏՉՅԱՆ ՍՈՆԱ ՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՏՈՌՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԳԱՐԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.44 Մբ)
|
 |
(600.55 Կբ)
|
 |
(11.91 Մբ)
|
 |
(5.80 Կբ)
|
 |
(837.45 Կբ)
|
 |
(720.97 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|