Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի վարչական տարածքում կառուցապատման իրավունքով Գալինա Աղաբեկյանին ավտոտնակ կառուցելու նպատակով հողատարածք տրամադրելու մասին» թիվ 789-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) հիմնական մասում «Գորիս համայնքի ավագանու 2009 թվականի փետրվարի 27-ի թիվ 19-Ա որոշմամբ» թվերը և բառերը փոխարինել «Գորիս համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 89-Ա որոշման 6-րդ կետը» թվերով և բառերով:
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: