Այսօր: Շաբաթ, 4 Հոկտեմբերի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 10
 

Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐՔԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ ԳՅՈՒՂԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 7-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 10 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՌԱՖԻԿ ԴԻԼԱՆՉՅԱՆԻՆ ԵՎ ՆՎԱՐԴ ԲՈՒԴԱՂՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի կանոններով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածով, 66-րդ հողվածի 1-ին մասի 5) կետով, հիմք ընդունելով Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչներ Ռաֆիկ Դիլանչյանի, Նվարդ Բուդաղյանի և Գորիս համայնքի միջև կնքված համաձայնագիրը և հաշվի առնելով, որ քաղաքացիներ Ռաֆիկ Դիլանչյանը և Նվարդ Բուդաղյանը իրենց սեփականության իրվունքով պատկանող ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ գյուղի 2-րդ փողոց թիվ 34 հասցեի 0,12հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը նվիրաբերել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին բնակելի տուն կառուցելու համար  ու Գորիս  համայնքի ղեկավարի առաջարկությունը

  1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ գյուղի 2-րդ փողոց 7-րդ նրբանցք թիվ 10 հասցեում գտնվող 0,12հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-063-0003-0030) ուղղակի վաճառքով՝ կադաստրային արժեքի 50 տոկոսի չափով՝ 202000 /երկու հարյուր երկու հազար/ ՀՀ դրամով օտարել Ռաֆիկ Դիլանչյանին և Նվարդ Բուդաղյանին: 

  2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: 
 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.04 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner