| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատելու  մասին» թիվ 431-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի  առաջարկությունը,      
Տալ համաձայնություն 2024 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ կազմված Գորիս  համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը`  համաձայն հավելվածի:Համայնքի ղեկավարին՝ Գորիս համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը սահմանված կարգով  ներկայացնել  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին: |