Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերով, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2022թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 161-Ն որոշմամբ և հիմք ընդունելով «ՄԻՔԱՅԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ» ՍՊԸ–ի տնօրեն՝ Միքայել Ալեքսանյանի (ՀՎՀՀ 09211401) հանրային սննդի կազմակերպման և իրացման, ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն ստանալու մասին հայտը
1.Բավարարել «ՄԻՔԱՅԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ» ՍՊԸ–ի կողմից 2023 թվականի համար ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 169 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրում, հանրային սննդի կազմակերպման և իրացման, ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն ստանալու հայտը:
2.Աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին`երեք օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: