Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920–Ն որոշմամբ և հաշվի առնելով Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը,
- Հավանություն տալ Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Քարահունջ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 3,0հա այլ հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 09-110-0413-0001-ից) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիայի «բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության հողատեսքի՝ բնակելի թաղամաս կառուցելու նպատակով:
- Համայնքի ղեկավարին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|