Այսօր: Շաբաթ, 28 Հունվարի 2023թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 10.
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 10.


Զեկ. ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՍՎԵՏԼԱՆԱ ԲԱԼԱՅԱՆԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 16-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Բռնադատվածների մասին» օրենքի 14-րդ հոդվածով, հիմք ընդունելով Գորիս համայնքի բնակիչ՝ բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի առաջին հերթի ժառանգորդ (վկայական՝ N 4263) Սվետլանա Բալայանի դիմումը (մտից՝ 2864) և համայնքի ղեկավարի առաջարկությունը.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող, Խնձորեսկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության 2,63047 հա մակերեսով վարելահողը (կադաստրային ծածկագիր՝ 09-045-0135-0023) սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Սվետլանա Բալայանին՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով:

2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(775.31 Կբ)
(775.39 Կբ)
(784.43 Կբ)
(407.67 Կբ)
(405.59 Կբ)
(517.96 Կբ)
(335.35 Կբ)
(264.74 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner