Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1)-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143–րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29 թիվ 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի սեպտեմբերի 26-ի N2/փ-310 դրական եզրակացությունը
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Սյունիք-2» միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Գորիս քաղաքի համակցված փաստաթղթում նախատեսվող փոփոխությանը և «Յուքոմ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Գորիս քաղաքի Գ.Նարեկացի փողոցի թիվ 2/32 հասցեի բնակավայրերի նշանակության հողերից 0,0108հա հասարակական կառուցապատման հողատարածքը (կադաստրային ծածկագիր՝ 09-003-0109-0003) փոխադրել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ «Կապի օբյեկտների» գործառնական նշանակությամբ՝ «Յուքոմ» ՓԲԸ –ի կողմից ինքնակամ կառուցված կապի տեխնիկական կայանի շինության օրինականացման համար։
- Համայնքի ղեկավարին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|