Այսօր: Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 08
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԻՆԵ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ և ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԶԵՂՉԵՐԻ ՄԱՍԻՆ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի ԹԻՎ 3-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՎԱՎԵՐ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԶԵՂՉԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը

 

 

1․Համայնքային ենթակայության նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանել վարձավճարների 100% զեղչ՝  երեխաների առանձին խմբերի համար՝

ա/ Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված /անհետ կորած/ անձի երեխաներ 

բ/ Հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած անձի երեխաներ 

գ/ ծնողազուրկ երեխաներ 

դ/ 5 և ավել անչափահաս երեխա ունեցող ընտանիքի երեխաներ

ե/ Լիազորել համայնքի ղեկավարին՝ ընդունել անհատական որոշումներ նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող անապահով ընտանիքների երեխաների համար վարձավճարի դրույքաչափի 50% -ի չափով զեղչ սահմանելու մասին։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԻՆԵ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(5.22 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner