Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



05 հունիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ԳՈՒՍԱՆ ԱՇՈՏԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 31 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 1375-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետովՀայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3) ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության «ՀՀ-ում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշման 1-ին կետը,  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Գորիս համայնքի բնակիչ Գարիկ Գրիգորյանի 2024 թվականի նոյեմբերի 14-ի դիմումը

  1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գուսան Աշոտի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող 09-003-0089-0038 կադաստրային ծածակագրով 0,033հա  մակերեսով  բնակելի կառուցապատման հողամասի և հողամասի վրա առկա 1123,3քմ մակերեսով բնակելի տան գործառնական նշանակությունները փոխել՝ հողամասը հասարակական կառուցապատման  նշանակության  և շինությունը հասարակականի՝ որպես սպասարկման համալիր:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գուսան Աշոտի փողոց թիվ 31 հասցեում գտնվող հողամասի և հողամասի վրա առկա բնակելի տան գործառնական նշանակության փոփոխության մասին» թիվ 1375-Ա որոշումը:
  3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner