Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ, 76-81-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշումը, Գորիս համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 24-ի թիվ 243-Ա որոշումը և Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցութային կարգով՝ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մրցութային հանձնաժողովի 2025թ. մարտի 13-ին կազմակերպած մրցույթի թիվ 01 արձանագրությունը
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,07148 հա «Արոտավայր» հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 09-045-0132-0169, վկայական N 20122024-09-0016 ) գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Ռուստամ Ակլունցին։
2. Ռուստամ Ակլունցի հետ կնքել հողամասի գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով օգտագործման իրավունքի տրամադրման վարձակալության պայմանագիր 10 /տասը/ տարի ժամկետով` 5000 / հինգ հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
3. Նախազգուշացնել Վարձակալին, որ հողատարածքի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` 30-օրյա ժամկետում պետական գրանցման:
4. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: