|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com,  goris.syuniq@mta.gov.am
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 02  սեպտեմբերի  2024 թվականի N 1051-Ա
 | 
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ Մ․ ՄԱՇՏՈՑԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 63 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՏԻ ՊԱՏՈՒՀԱՆԻ ԻՆՔՆԱԿԱՄ ՁԵՎԱՓՈԽՈՒՄԸ ԴՌՆՈՎ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայատանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականցման և տնօրինման կարգը հաստատելու մասին»  N 912-Ն որոշմամբ հաստատաված կարգի 27-րդ , 30-րդ, 31-րդ կետերը և 32-րդ կետի բ) ենթակետը և հաշվի առնելով Գորիս համայնքի բնակիչ Սեյրան Պողոսյանի 2024 թվականի օգոստոսի 14-ի դիմումը 
ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Մ․ Մաշտոցի փողոց թիվ 63 հասցեում գտնվող սպասարկման կետի պատուհանի ինքնակամ ձևափոխումը դռնով, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական /համաձայն հատակագծի/: Պատուհանի ինքնակամ ձևափոխումն օրինականացնելու համար քաղաքացի Սեյրան Պողոսյանը Գորիսի համայնքային բյուջեի 900285125150 հաշվեհամարին պետք է վճարի 10000/տասը հազար/ ՀՀ դրամ:Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
 
 
 
 | 
| | Կից փաստաթղթեր՝ | 
|  | (938.27 Կբ) |  | 
 | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |