Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին » թիվ 656 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի դրույթների և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը 1. Համաձայն հավելվածի՝ համաձայնություն տալ 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Գորիս համայնքի հողային հաշվեկշռին (հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությանը):
2. Համայնքի ղեկավարին՝ կազմված հողային հաշվեկշիռը սահմանված կարգով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին: |