Այսօր: Կիրակի, 4 Հունիսի 2023թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 03
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 03


Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2004 թվականի մարտի 11 թիվ 315-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի թիվ 51-Ն որոշումներով, հիմք ընդունելով «Վարազդատ Առստամյան» ԱՁ-ի կողմից տրված 2022 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ Ե-16/22 տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը ու համայնքի ղեկավարի առաջարկությունը

  1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող, Խնձորեսկ գյուղում գտնվող 0,11750հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողատարածքի (կադաստրային ծածկագիր՝ 09-045-0120-0170-ից) վրա առկա 1175,0քմ ընդհանուր մակերեսով շինությունը (անասնաշենք), որը ներառված չէ  Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի թիվ 51-Ն որոշմամբ հաստատված համայնքային գույքի ցանկում և նշված գույքի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ` ճանաչել Գորիս համայնքի սեփականություն:
  2. Սույն որոշման 1-ին կետով համայնքային սեփականություն ճանաչված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո, այն ներառել համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի ցանկում:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.52 Մբ)
(2.86 Մբ)
(5.51 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner