Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի 2023 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 6/33 հասցեում ինքնակամ կառուցած, համայնքի սեփականություն գրանցված 24․3քմ ընդհանուր մակերեսով ավտոտնակը և 0․00243 հեկտար սպասարկման հողամասը ուղղակի վաճառքի միջոցով Կառլեն Բաղդասարյանին օտարելու մասին» թիվ 43-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) որոշման առաջին կետում «վկ․՝ N23012023-09-0034» բառերը և թվերը փոխարինել «վկ․՝ N27032023-09-0058» բառերով և թվերով:
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: