Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 63–րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ/ ենթակետով, հիմք ընդունելով քաղաքցի Արման Ալեքսանյանի 2025 թվականի մայիսի 5-ի դիմում-խնդրանքը
- Գորիս համայնքի Գորիս քաղաքի Արցախյան խճուղու թիվ 75 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման գործառնական նշանակության 0.05հա հողամասը (կադաստրային ծածկագիրը` 09-003-0211-0001-ից)` ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արման Ալեքսանյանին 1444000 (մեկ միլիոն չորս հարյուր քառասունչորս հազար) դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որպես գնման նախապատվության իրավունք ունեցող անձի:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|