Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի N 184-Ն որոշման թիվ 1 հավելվածը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
- 2023 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Որոտան գյուղի Կոմանդոսի թաղամաս, 1-ին փողոցի թիվ 5/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,02604հա հողամասը (ծածկ. 09-077-0002-0008-ից), բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 169 ՀՀ դրամ:
- Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել նախատեսված հողամասերի աճուրդի կազմակերպումը և իրականացումը:
|