2025 թվականի N_ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՐԱՀՈՒՆՋ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածիդրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման և հաշվի առնելով Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի սեպտեմբերի 9-ի N-2/փ-290 դրական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Սյունիք-2» միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Քարահունջ բնակավայրի համակցված փաստաթղթում կատարել փոփոխություն և քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.07 հեկտար հնդավոր հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 09-110-0007-0002) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատում» գործառնական նշանակությամբ՝ բնակելի տուն կառուցելու համար։
- Համայնքի ղեկավարի առաջին տեղակալին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|
|
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.59 Մբ)
|
 |
(7.35 Մբ)
|
 |
(66.72 Կբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|