Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-80-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, 1․ՀՀ Այունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հողերից՝ բաց մրցույթով, կառուցապատման իրավունքով տրամադրել հետևյալ հողամասը.
1) Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Գ.Գալստյան փողոցի թիվ 27 հասցեում գտնվող 0.0045հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկ. 09-003-0205-0002), տրամադրել կառուցապատման իրավունքով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 500 ՀՀ դրամ, 5 /հինգ/ տարի ժամկետով՝ առևտրի տաղավար կառուցելու նպատակով:
2․Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |