Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշումը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
- 2025 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ անշարժ գույքերը.
1) ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Ս․ Առաքելյան փողոցի թիվ 4/11 հասցեի անշարժ գույքը (48,6քմ երկրորդական հումքի ընդունման կետ և դրա օգտագործման ու սպասարկման համար առանձնացված 0.01117 հեկտար մակերեսով հողամաս, կադաստրային ծածկագիր՝ 09-003-0252-0035), աճուրդի մեկնարկային գինն է՝ 3150058 (երեք միլիոն մեկ հարյուր հիսուն հազար հիսունութ) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման հաշվետվության («Կապիտալ Գեո» ՍՊԸ, Որակավորման վկայական N ԳԳ 2024-11):
2) ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Օրբելյանների փողոցի թիվ 20/2 հասցեի անշարժ գույքը (117,3քմ պահեստը, 0,7քմ պարիսպը և դրանց օգտագործման ու սպասարկման համար առանձնացված 0,01695 հեկտար մակերեսով հողամաս, կադաստրային ծածկագիր՝ 09-003-0077-0024), աճուրդի մեկնարկային գինն է՝ 5300000 (հինգ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման հաշվետվության («Կալգարի» ՍՊԸ, Որակավորման վկայական N ԳԳ 2022-44):
2.Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել նախատեսված հողամասերի աճուրդի կազմակերպումը և իրականացումը: